Քաղաքական

«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրմվի

«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրմվի

24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրմվի.Radar Armenia-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

«Աճյունն արտաշիրմելու անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո»,-ասացին դատախազությունից։

Հիշեցնենք՝ 2001 թվականին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում սպանվեց  դաշնակցական Պողոս Պողոսյանն, այն բանից հետո, երբ այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բարևել էր՝ դիմելով «պրիվետ, Ռոբ»: Քոչարյանի թիկնապահները սրճարանի զուգարանում ծեծի էին ենթարկել Պողոսյանին՝ հասցնելով մահվան։ 

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական