ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
Ինչ էր պետք՝ 44-օրյա պատերազմը կանխելու համար։ Պետք էր, որ մենք Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը։
Իսկ դա գործնականում անհնար էր։
Այդ պատկերացումները գործնականում անհնար էր, մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ տարբերակ չկար։ Եթե մենք կարծում ենք, որ դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո՝ դա իմ սխալն է, որ չեմ արել։