ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառումը․
Սերժ Սարգսյանը շարունակում է պնդել, որ ինքը 2018 թվականին չի խաբել, քանի որը երբ ինքը ասել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, նկատի չի ունեցել, որ վարչապետ չի լինելու, քանի որ հավակնելն ու լինելը նույն բանը չեն:
Մի կողմ թողնենք, որ սա «ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ հոնս արև» մակարդակի դեռահասի արդարացում է:
Այստեղ ամենաապշեցուցիչն այն է, որ Սերժ Սարգսյանը մինչ օրս` հեղափոխությունից գրեթե 8 տարի անց, այդպես էլ չի հասկացել, թե ինչու մի ամբողջ ժողովուրդ մերժեց իրեն ու իր բանդային:
Թվում էր, որ երբ 2018-ի ապրիլի 23-ին ասաց «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի», հասկացել էր, բայց, փաստորեն, մինչ օրս լավ չի հասկացել:
Ոչինչ, ժողովուրդը նորից կհասկացնի` իրեն, իր երկու կեղծարար նախորդներին, Կարլսոնի Մալիշին ու մյուս բոլոր մուլտհերոսներին: