Քաղաքական

44-օրյա պատերազմի դադարեցումից հինգ տարի անց

44-օրյա պատերազմի դադարեցումից հինգ տարի անց

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի դադարեցման և եռակողմ հայտարարության 5-րդ տարելիցը։ 

Հինգ տարի առաջ՝ 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ ավարտվեցին ռազմական գործողությունները ԼՂ-ում, դադարեցվեց 44-օրյա պատերազմը։ Մեկ օր առաջ արդեն Ադրբեջանի ուժերը գրավել էին Շուշին և սպառնում էին հասնել Ստեփանակերտին։ Պատերազմը դադարեց միայն այն ժամանակ, երբ Շուշիի անկումից հետո ստորագրվեց եռակողմ փաստաթուղթը։ 

Նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսվում էր դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում, տեղակայել ռուսական խաղաղապահ զորախումբ և վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանները։ 

Հինգ տարի անց, սակայն, Լեռնային Ղարաբաղը փաստացի հայաթափվել է, իսկ ռուս խաղաղապահները 2023 թվականի դեկտեմբերից դուրս են եկել տարածաշրջանից։

Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմից հինգ տարի անց ըստ էության նշանակալի քայլեր են արել հաշտության ու խաղաղության հասնելու համար։

Մարտին հայտարարվեց խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցման մասին, ապա արդեն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց փաստաթուղթը՝ ըստ էության փաստացի խաղաղություն հաստատելով երկու երկրների մեջ։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական