Քաղաքական

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Նենսի Փելոսիին

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Նենսի Փելոսիին

ՀՀ Ազգային ժողովի և իմ անունից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում խոսնակ Նենսի Փելոսիին՝ ԱՄՆ Կոնգրեսում նրա ուշագրավ կարիերայի համար։ Նրա 2022թ. այցը Հայաստան նշանավորեց ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման կարևորագույն պահը,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի իր միկրոբլոգում։

«Մաղթում եմ նրան հետագա հաջողություններ»,- իր գրառումն ամփոփել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ժամկետի ավարտից հետո չի առաջադրվի վերընտրվելու համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական