Քաղաքական

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Գլխավոր դատախազությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ երեկ՝ նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին։

Այս կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտնել է, որ դրվագը վերաբերում է 2019թ. հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքի հիման վրա հարուցված գործին։ Այս գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի ելքը երկրից փակվել է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական