Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։
«Ո՞վ է ասել, որ այս անունները ադրբեջանական են. դրանք թուրքական են, պարսկական, արաբական, մոնղոլական, տեղ-տեղ էլ կլինեն ռուսական, և ի՞նչ, ոչ մի բան էլ չի փոխում»,-հայտարարել է վարչապետը։
Նա ընդգծել է՝ խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ մեքենայով կարող են գնալ, այդ թվում, Բաքու, Ադրբեջանից էլ գալ Երևան. «Ես ասացի՝ այդ օրակարգը վտանգավոր է խաղաղության համար»։