Պարոն Կիրակոսյանը, մեր գրասենյակը չի ստացել որևէ հայցից հրաժարվելու որևէ առաջարկ,- հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը:
«Ես պաշտոնապես ասում եմ՝ եթե երբևէ ՀՀ-ն, ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԺ-ն, ՀՀ ՍԴ-ն որոշի վավերացնել որևէ համաձայնագիր, որով կորոշի որևէ իրավական գործընթաց դադարեցնել, այդ մասին ինձանից ավելի շուտ կծանուցվեք: Դրանից հետո արդեն միասին կհասկանանք, թե որը, ինչ իրավական գործընթաց է պահանջում»,- ասել է նա:
Անդրեասյանը նշել է, որ ՀՀ-ն բոլոր արբիտրաժային վեճերով կատարում է իր բոլոր միջազգային պարտավորությունները: