Առաջինը ես եմ վարչապետին դեռ 2024թ. գարնանը SMS հաղորդագրությամբ հայտնել իմ ցանկության մասին՝ աշխատանքից հեռանալու մասին: Դրանից հետո նույն տարվա ամռանը հարցազրույցում հայտնել եմ, թե քանի անգամ եմ ուզել հրաժարական տալ, և արդեն 2024թ. նոյեմբերին նույն կապի միջոցով եղել է խնդրանք, և ես հարգել եմ,- հայտարարել է ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում:
Թե ինչու է, լինելով ԲԴԽ նախագահ, գործադիր իշխանության ներկայացուցչին տեղյակ պահել իր ցանկության մասին, նա նշել է, որ նաև չորրորդ իշխանության ներկայացուցչին է տեղյակ պահել ցանկության մասին, նաև՝ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին. «Հանդիպել եմ «Հայաստան» խմբակցության հետ, ՔՊ խմբակցության հետ, և բոլոր խմբակցությունների հետ քննարկումները եղել են ոչ թե իմ հրաժարականի մասին, այլ՝ այն բարդությունների, խնդիրների մասին, որ ես եմ առաջին հերթին տեսել դատական իշխանությունում: Եվ ինչ-որ պահի նաև հասունացել է համոզումը, որ ես չեմ կարող արդյունավետ շարունակել բարեփոխումները, որոնց մասին երազել եմ տարիներ շարունակ»: