«Հայաստանի և Թուրքիայի միջև ավիաթռիչքներ եղել են, պայմանավորվածություններ կան ավելացնելու թռիչքները։ Դրանք կիրականացվեն ոչ միայն դեպի Երևան, այլ նաև՝ Գյումրի, և, ըստ այդմ, Ստամբուլ, Անկարա»,-հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Օրբելի» կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում։
Ըստ նրա՝ Թուրքիայի հետ խնդիր է փակ սահմանները և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, բայց այժմ կա ինտենսիվ և բովանդակային քաղաքական երկխոսություն. «Այդ գործընթացը եղել է շատ հանրային»,-նշել է նա։