ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Իրանի հետ հարաբերություններին.
«Մեզ համար կարևոր են հազարամյակների հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերությունները։ Ոչինչ աշխարհում մեր բարեկամությունը և գործընկերությունը չի կարող խաթարել»։
Ըստ նախարարի՝ ՀՀ-ի որևէ կառավարություն հնարավոր չէ, որ չի շարունակի Իրանի հետ հարաբերությունները՝ եղբայրության և հարևանության մթնոլորտում. «Սրան զուգահեռ կան, միջազգային սանկցիաներ և պատժամիջոցներ, որոնք չենք շրջանցել և շրջանցելու։ Մենք երբևէ չենք խաբում այն երկրներին, որոնք պատժամիջոցներ ունեն Իրանի հետ»,-նշել է նա և ընդգծել, որ սակայն այդ պատժամիջոցները սահմանափակում են Հայաստանի և Իրանի միջև առևտուրը։
«Չնայած դրան, աշխույժ տնտեսական հարաբերություններ ունենք և այդպես էլ շարունակվելու է»,-ասել է նա և հույս հայտնել, որ այդ սահմանափակումները կվերանան, և Հայաստանը ու Իրանը կկարողանան հարաբերությունները ամբողջական պոտենցիալով օգտագործել։