15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում է 1048 տոննա ցորեն, Ռուսաստանից, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, ուղևորվել է դեպի Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է դրա բեռնաթափումը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական APA գործակալությունը։
Հիշեցնենք, որ նախագահ Իլհամ Ալիևն այս տարվա հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած իր պետական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։