Քաղաքական

Փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, նշանակում է` մենք չենք հավատում խաղաղությանը. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Օրբելի» կենտրոնի՝ «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» ֆորումում։

Ըստ վարչապետի՝ պատմությունը սովորաբար խաղաղության մասին չի լինում, այն լինում է կոնֆլիկտների մասին, որովհետև խաղաղության մեջ հետաքրքիր բան չկա։

«Խաղաղությունը վիճաբանություններ և բանավեճեր չի հրահրում, խաղաղությունը հրահրում է ներդաշնակություն։ Ներդաշնակությունն էլ պատմաբանների համար ամենձանձրալի իրավիճակն է»,- ասել է վարչապետը։

Նա նաև հայտարարել է, որ քաղաքական առումով կոնֆլիկտը լուծված, ավարտված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով՝ ոչ։

«Ընդհանրապես, ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։

Եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է՝ մենք չենք հավատում խաղաղությանը»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական