Քաղաքական

Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրել եմ Հայաստան, հույս ունեմ՝ կընդունի. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրել եմ Հայաստան, հույս ունեմ՝ կընդունի. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ գնահատմամբ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը ժամանակի հարց է։

Այստեղ խնդիրը արագությունների ճանապարհն անցնելն է, և պետք է արձանագրենք, որ այդ ճանապարհի վրա ազդում են ոչ միայն երկու երկրներում առկա քաղաքական կամքը, այլև՝ որոշակի գրավիտացիոն գործոններ»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով, Թուրքիայի նախագահի հետ վերջերս հաճախ են հանդիպում, և իր վերջին այցի ժամանակ Էրդողանին հրավիրել է 2026թ. ՀՀ-ում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Ճիշտ չի լինի, որ ես մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցի հնարավորությունը։ Պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական