Քաղաքական

Այդ հայտարարության առաջին շահառուն Կենտրոնական Ասիայի երկրներն են. վարչապետ

Այդ հայտարարության առաջին շահառուն Կենտրոնական Ասիայի երկրներն են. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանով դեպի Հայաստան բեռնափոխադրման արգելքը վերացնելու՝ Ալիևի հայտարարությանը։ Նա հիշեցրել է, որ ողջունել է Ալիևի այդ հայտարարությունը նաև միջազգային հարթակներում։

«Այս հայտարարության առաջին շահառուն, պարզվեց, Կենտրոնական Ասիայի երկրներն են։ Իհարկե, ՀՀ-ն՝ առաջին հերթին, բայց նաև՝ Կենտրոնական Ասիայի երկրները»,- ասել է նա։

«Ադրբեջանի նախագահի՝ տարանցման սահմանափակումները վերացնելու մասին հայտարարությունից հետո մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել Թուրքիայից, Մարգարայով ու Խնձորեսկով, դեպի Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը։ Այս պահին դա միակ ուղին է, որի բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները պատրաստ են»։

Վարչապետը նաև նշել է, որ քաղաքական մակարդակում Հայաստանը խնդիր չունի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև նաև երկաթուղային կապ ապահովելու հետ. «Բայց հիմա դա ֆիզիկապես հնարավոր չէ անել, որովհետև չկա երկաթուղի. այդ երկաթուղին դեռ պետք է կառուցել, ինչի շուրջ բանակցություններ ենք վարում ԱՄՆ հետ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական