Քաղաքական

Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է, և դա տեսանելի է սահմանին. Պապիկյան

Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է, և դա տեսանելի է սահմանին. Պապիկյան

Այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է և դա տեսանելի է նաև սահմանին, փաստ է։ Երբ խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին էլ հորինված չէ, խաղաղություն է,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարություններին։

Պապիկյանը, խոսելով սպառազինության ձեռքբերման մասին, հայտարարել է, որ Հայաստանն իր կարիքների համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները. «Բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է, և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ, և բնականաբար, դա պետք է ունենա իր հետևանքները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական