Քաղաքական

Պատմական փնտրտուքների մեջ ինչ-որ մեկը կարող է հայրենիքը գտնի Ալթայում. Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատմական փնտրտուքների մեջ ինչ-որ մեկը կարող է հայրենիքը գտնի Ալթայում. Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես վաղուց եմ մեկնաբանել, ասել եմ՝ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում: Դրան որևէ բան ավելացնելու չունեմ,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունների մասին լրագրողների հարցին: Նա նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել Ալիևին:

Սիմոնյանի խոսքով, նման հայտարարությունները չեն բխում այն տրամաբանությունից, որ այսօր գոյություն ունի. «Բայց միևնույն ժամանակ ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական