Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն 2025»-ի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Ցիոնիսի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պայմանավորվել շարունակել քննարկումները երկկողմ փոխայցելությունների ընթացքում: Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                