Քաղաքական

Մեր նախարարությունը գործարաններ կառուցելու լիազորություններ չունի. Խուդաթյանը՝ Նարեկ Կարապետյանին

Մեր նախարարությունը գործարաններ կառուցելու լիազորություններ չունի. Խուդաթյանը՝ Նարեկ Կարապետյանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե ինչու են դպրոցներ ու ճանապարհներ կառուցում, ոչ թե՝ գործարաններ։

«Մեր նախարարությունը գործարաններ կառուցելու լիազորություններ չի ունեցել Հայաստանի պատմության որևէ ժամանակահատվածում»,-ասել է Դավիթ Խուդաթյանը և հավելել՝ այս նախարարությունը, կլիներ, օրինակ տարածքային կառավարման և գործարանաշինության։

Խուդաթյանն ասել է, որ զարմացել է, երբ լսել է դպրոց և ճանապարհ կառուցելու մասին քննադատություն. «Զարմանք ստացա, քանի որ գործարանները, որոնք պիտի կառուցվեն մասնավորների կողմից, պետք է աշխատեն այն մարդիկ, որոնք դպրոցներում պատշաճ կրթություն են ստացել»,-ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական