Քաղաքական

Ամեն ինչ անելու ենք, որ հողի վրա խաղաղություն լինի. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու ենք, որ հողի վրա խաղաղություն լինի. Ալեն Սիմոնյան

«Ադրբեջանական պատվիրակություններն այցելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները՝ Ադրբեջան»,-ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում և հավելել՝ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես, գերիների, պահվող անձանց մասին հարցը։

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, շփումները շարունակվելու են, և խորացնելու են. «Երբ ասում եմ մենք, նկատի ունեմ, որ դա իմ ընկալմամբ է՝ վերջին շփումների հետևանքով, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է»,-ասել է նա։

ԱԺ նախագահը խոսել է նաև երկու երկրների մեջ խաղաղության մասին։ Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանն ամեն ինչ արել է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, և տարածաշրջանում թեկուզ փխրուն, բայց այնուամենայնիվ, հաստատվել է խաղաղությունը. «Մենք ամեն ինչ արել ենք ու անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի տեսքով լինի, բայց դրանից էլ ավելի՝ հողի վրա խաղաղություն լինի»,-ընգծել է նա։ Սիմոնյանն օրինակ է բերել, որ Վրաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք, բայց խաղաղություն ունենք։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական