ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին չմասնակցելու՝ Ադրբեջանի հայտարարությանը։
«Ես խոսել եմ գործընկերոջս հետ, ըստ նրա՝ ՀՀ գալու հետ կապված որևէ խնդիր չունեն, և «Եվրանեսթ»-ին չմասնակցելը պայմանավորված է միայն այդ կազմակերպության հետ հարաբերություններով և իրենք որևէ խնդիր չեն տեսնում մեր համագործակցության և փոխադարձ այցերի հետ կապված»,-հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
«Տեղին չէ առանձնացնել միայն մեր հարևաններին»,-ասել է ԱԺ նախագահը և ընդգծել՝ նրանք մեր հարևաններն են և պետք է մասնակցեն։
«Մենք ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք մասնակցել են, մշտապես հնարավորություն կունենան Հայաստան այցելել այդ կարոևրագույն միջոցառման ժամանակ»,-նշել է նա։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                