Քաղաքական

Կլինի՞՝ իմ անձնական հարցը մնա. Աբրահամյանը՝ Սամվել Կարապետյանին հրապարակավ չաջակցելու մասին

Կլինի՞՝ իմ անձնական հարցը մնա. Աբրահամյանը՝ Սամվել Կարապետյանին հրապարակավ չաջակցելու մասին

ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը:

«Սամվել Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի կայացման գործում, ես դրա մասին խոսել եմ բազմիցս, անգնահատելի է: Բազմաթիվ հարցերով, մեր երկրի անկախության օրից սկսած, ինքն իր նպաստը բերել է մեր երկրի զարգացման գործում»,- ասել է նա:

Իսկ թե ինչու ինքը չի գնում դատարան, Աբրահամյանն ասել է. «Իսկ ինչ վերաբերում է գնալ դատարան, օգնել, դա կլինի՞, որ իմ անձնական հարցը մնա»:

Հարցին՝ վախենո՞ւմ եք, նա ասել է, որ վախենում է լրագրողներից, ուրիշ ոչ մեկից չի վախենում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական