«Տիկին Կյուրեղյան, ինչքան էլ ուզեք, որ Ալիևի պահանջները կատարվեն, չեն կատարվելու, ինչքան ուզում է՝ բարձրաձայնեք նրա տարբեր պահանջների մասին։ Ալիևի խոսնակի կամ խոսափողի դեր ինչքան ուզում է տանեք, մեկ է՝ տեղի չեն ունենալու»,-ասել է սոցհարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցադրումներին կապված Ալիևի պահանջների հետ։
Նրա խոսքով՝ եթե մամուլի մոնիտորինգ անեն, կտեսնեն, թե Ալիևի պահանջների մասին Հայաստանում ով է խոսում. «Ձեր խմբակցությունից զատ, երևի միայն ձեզ հարող ուժերը»,-ընդգծել է նա։
Անդրադառնալով Արմենուհի Կյուրեղյանի՝ ժողովրդագրության հիմնախնդիրներին վերաբերող հարցերին, նա ընդգծել է, որ մեր կարևոր, եթե ոչ՝ ամենակարևոր ուղղություններից մեկը պետք է լինի, ոչ միայն սոցհարցերի նախարարության, այլև՝ կառավարության և պետության։