Հոկտեմբերի 29-ին Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամի» (International Fund for Public Interest Media, IFPIM) գործադիր տնօրեն Նիշանտ Լալվանին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը պաշտոնապես միանում է Հիմնադրամին՝ Թիրախային տարածաշրջանի անդամ երկրի կարգավիճակով, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում մեդիագրագիտությունը, ինչպես նաև անկախ և փաստահեն լրագրության զարգացումը:
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                