ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին: