Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների իշխանությունը չի գնա։
«Մենք ունենք գործընկերներ, որոնք նաև արտահերթի մասին են խոսում, դա պետք է գնահատվի։ Բայց մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա։ Գնում ենք հերթական ընտրությունների։ Խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել։ Շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամ իշխանությունն ուզում է, առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության, ճիշտ կազմակերպի աշխատանքը»,- ասել է նա։
Հարությունյանը նաև նշել է. «Կարող է, չգիտեմ, այնպիսի աշխարհացունց իրավիճակ լինի, և դրանից որևէ երկիր ապահովված չէ, բայց մենք գնում ենք հունիսին կայանալիք ընտրությունների»։