Քաղաքական

Նիստերին չեն մասնակցում և աշխատավարձ են ստանում. Ծովինար Վարդանյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիստերին չեն մասնակցում և աշխատավարձ են ստանում. Ծովինար Վարդանյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եթե մենք հանրային բարիքը և ծախսերի արդյունավետությունը ստուգելու հարց ունենք, պիտի այստեղ բարձրացնենք։ Եկեք ստուգենք ընդդիմադիր պատգամավորների արդյունավետությունը»,-ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ արձագանքելով Արծվիկ Մինասյանի՝  հանրային միջոցների արդյունավետ ծախսման մասին հայտարարություններին։

Ծովինար Վարդանյանն ընդգծել է, որ ամեն մարդ, երբ հանրային բարիքների և ծախսերի մասին հարցեր է տալիս, առաջնային պետք է նայի իր գնահատականին, ապա հարցեր տա. «Ընդդիմադիր պատգամավորները դատարկ դահլիճում գալիս գրանցվում են, նիստերին չեն մասնակցում և աշխատավարձ են ստանում»,-նշել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական