Քաղաքական

Դավիթ Համբարձումյանը շարունակելու է մնալ վարչապետի մեր թեկնածուն. Սերժ Սարգսյան

Դավիթ Համբարձումյանը շարունակելու է մնալ վարչապետի մեր թեկնածուն. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Մասիսի կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ վարչապետի իրենց թեկնածուն։

«Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, փաստաբանները բողոքարկելու են, այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են։ Այնպես որ, Դավիթ Համբարձումյանը մնալու է որպես վարչապետի մեր թեկնածուն»,- ասել է նա։ 

Սերժ Սարգսյանի խոսքով, Համբարձումյանի նկատմամբ պատժաչափը «դաժան որոշում է», և կայացվել է, որ համաներման չենթարկվի։

Անդրադառնալով իրենց առաջիկա պլաններին, Սարգսյանը նշել է, թե շարունակելու են իմպիչմենտի գործընթացը. «Մենք այլ պլան չունենք, քան իմպիչմենտի գործընթացն առաջ տանելը։ Եթե ուրիշներն այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաճույքով կլսենք»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական