ՀՀ ԱԳ-ն տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել երեկ խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկումներից, որտեղ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ի պատասխան Արարատ Միրզոյանի հարցին, նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է 29800 կմ2տարածքով։
«Քրիստինե Վարդանյան. «29800 քառ. կմ»: Սա ընդդիմադիր պատգամավորի պատասխանն է նախարար Միրզոյանի ճշտող հարցին այն մասին, թե պատգամավորի սովորած դասագրքերով ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այս ուղիղ, աներկբա և միանշանակ պատասխանով արձանագրվեց դաշնակցական պատգամավորի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումը Իրական Հայաստանի 29800 քառ. կմ շրջանակներում:
Մնացածը թերևս միտումնավոր պատրանք է նախատեսված ՀՀ քաղաքացիներին մոլորեցնելու համար»,- նշված է տեսանյութին կից գրառման մեջ։