«2018-ից մենք կոռուպցիայի, ժողովրդավարությանը սպառնացող վտանգների հարցում անզիջում ենք։ Թույլ չենք տալիս, որ Ռուսաստանը մեզ ասի, թե ինչպես փրկել Հայաստանը։ Բավարար փրկիիչներ ունենք»,- ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Եվրանեսթ ԽՎ տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում։
Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը կարիք չունի փրկիչների, հատկապես, Հայաստանի սահմաններից դուրս։ Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է և հստակ կարող ենք ասել, որ Հայաստանի և Արդբեջանի միջև խաղաղություն է հաստատված է. «Դեռևս շատ փխրուն է, պետք է այն փայփայենք ու ամեն ինչ անենք, որպեսզի խաղաղությունը անհողդողդ լինի»,-նշել է նա։
Խանդանյանը ընդգծել է, որ շատ հարցեր դեռ չլուծված են, որոնցից է գերիների, Ադրբեջանում պահվող անձանց, անհայտ կորածների հարցը։