Քաղաքական

ԱԽ քարտուղարը կմեկնի Մոսկվա

ԱԽ քարտուղարը կմեկնի Մոսկվա

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 5-ին կմեկնի Մոսկվա։ Նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների 13-րդ հանդիպմանը։

«ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Պողոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին 2025 թվականի նոյեմբերի 5-ին գործուղել Ռուսաստան (Մոսկվա)»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական