Քաղաքական

Ալիևն ու Էրդողանը հրավիրվել են՝ մասնակցելու Երևանում կայանալիք գագաթնաժողովին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալիևն ու Էրդողանը հրավիրվել են՝ մասնակցելու Երևանում կայանալիք գագաթնաժողովին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան՝ 2026թ. Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։

«Այո, մենք հրավերներ ենք ներկայացրել։ Փաստաթղթային դեռ չենք ուղարկել, բայց բանավոր ամենաբարձր մակարդակով մասնակցելու հրավիրել ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանց մասնակցության մասին որեւէ բան ասել չի կարող։

«Այս ամենը շատ թարմ է, և դեռ առիթ էլ չի եղել դետալներ քննարկելու»,- նշել է նա։

Միրզոյանը նաև շեշտել է, որ Հայաստանը գնում է հաշտեցման ճանապարհով. «Ոչ թե ասում եմ, որ հենց այսօր պատրաստ ենք տեսնել նախագահ Ալիևին Երևանում ու վարչապետ Փաշինյանին Բաքվում, այլ՝ ասում եմ՝ մի օր այս իրավիճակը լինելու է։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով»։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական