ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի սուվերեն տարածքների շուրջ 200 կմ2 գտնվում է ադրբեջանի վերահսկողության ներքո։
Ըստ նրա, կան միջազգային սահմաններով ճանաչված Ադրբեջանին պատկանող տարածքներ էլ, որ գտնվում են հայկական ԶՈւ վերահսկողության ներքո։ Նախարարի համոզմամբ, հարցի լուծման ձևը ռազմական գործողություններն ու ազատագրելը չէ։
«Մենք ասել ենք, որ այս տարածքներն օրինական տերերին վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա մեկնարկած և շարունակվող սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շրջանակներում, այդ գործընթացի արդյունքում»,- ասել է նա։ Միրզոյանն ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին ի պատասխան նաև նշել է. «Երբ գործընթացը կանցնեն, չի արտացոլի իրավական առումով միմյանց պատկանելիքը, խնդրեմ՝ եկեք ու ասեք, որ մենք ձեզ խաբեցինք, սահմանազատումը եղավ, ու այս ամենը չեղավ»։