«Ես կարող եմ ասել, որ պատանդառված անձանց ազատ արձակումը ամենօրյա աշխատանքն է, հատկապես, Ադրբեջանի հետ խոսակցության ընթացքում։ Սակայն դա կարող է հնչել շաբլոն նախադասություն»,-ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Գառնիկ Դանիելյանի հարցին։
Նախարարը նշել է, որ քանի դեռ հերթական արդյունք չկա, չի ցանկանում այդ նախադասությունն ասել. «Ակնկալում եմ, որ մեր ջանքերը այս ուղղությամբ ոչ ոք կասկածի տակ չդնի, քանի որ շահագրգռված ենք խնդրի լուծման մեջ»,-ընդգծել է նա։