ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ, վաշինգտոնյան համաձայնություններով մեծ ապաշրջափակում է լինելու։
«Հայաստանը 30+ տարիներ գտնվում էր շրջափակման ներքո, և հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել, եթե հարկ լինի, կառուցել նոր ենթակառուցվածքներ՝ միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքներ»,- ասել է նա։ Ըստ նրա, երբեմն նեղացնում են թեման՝ հանգեցնելով Ադրբեջան-Նախիջևան կապի, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը՝ համաձայնեցված սկզբունքների ներքո, ներառում են նաև Ադրբեջան-Նախիջևան կապը. «Ընդ որում, ենթակառուցվածքը, որով կապն իրականացվելու է, նույնկերպ շահագործվելու և օգտագործվելու է ՀՀ կողմից»,- ասել է նա։