Քաղաքական

Փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը. Միրզոյան

Փոխշահավետությունն է, որ ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսել է հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների մասին։ Նա հիշեցրել է, որ, սովորաբար, նման դեպքերում պայմանավորվածությունների պահպանման երաշխիք համարվել է երրորդ երկրի ստորագրությունը կամ բանավոր խոստումը։ Սակայն նա նաև նշել է, որ այն միշտ չէ, որ գործել է։

«Պատասխանելով հարցին, թե որն է երաշխիքը, որ կպահվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, կսկսեն գործել պայմանավորվածությունները, հետևյալն են՝ բոլոր պայմանավորվածությունները համարվում եմ փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որ ապահովելու պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումն ու հարատևությունը. սա չափազանց առանցքային բան է»,- ասել է նա։ Միրզոյանը նշել է, որ չի ցանկանում կենտրոնանալ, թե ինչ շահեց Հայաստանը. «Եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու և շահավետ են ձեռք բերված պայմանավորվածությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք ու զարգացնել»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական