Քաղաքական

Պայմանները նպաստավոր են հոկտեմբերի 27-ի բացահայտման համար. Ջհանգիրյան

Պայմանները նպաստավոր են հոկտեմբերի 27-ի բացահայտման համար. Ջհանգիրյան

Նախկին զինդատախազ, հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ոճրագործության բացահայտման համար նպաստավոր պայմաններ կան։ «Ըստ էության՝ կատարվեց իշխանազավթում, որոշ ժամանակ անց արդեն իրական իշխանությունն անցավ բոլորովին այլ ուժերի ու մարդկանց ձեռքը, և այդպես էլ շարունակվեց։ Ծանր հարված էր ՀՀ ինքնիշխանությանը, հզորագույն քաղաքական գործիչներ ասպարեզից հեռացվեցին»,- ասել է նա։

Ըստ Ջհանգիրյանի՝ այս գործով բոլոր տեղեկատվությունը քրեական գործի էջերում է. «Որևէ տող, որևէ էջ, որևէ տեղեկատվություն այդ նյութերից չի բացակայում, մնում է՝ կարողանան ծանոթանալ, հասկանալ ու եզրակացություններ անել»։

Խոսելով ընթացող նախաքննության մասին՝ նա նշել է. «Բացահայտման կարիք կա, որ նախաքննություն է տեղի ունենում»։

Քննչական խմբի նախկին ղեկավարը համոզված է, որ երկրից բացակայող կարևոր վկաներին ՀՀ բերելը խնդիր չէ. «Իշխանության բոլոր օղակները շահագրգռված են, խոչընդոտող անձինք ու մարմիններ չկան, հուսանք՝ ամեն ինչ կբացահայտվի։ Պայմանները նպաստավոր են բացահայտման համար, և արդյունքներ կունենանք»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական