Քաղաքական

Պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Առաջին անգամն է, երբ մենք բուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը՝ վերահաստատելով` օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։

Ըստ նրա՝ արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել. «Մեր անկախության պատմության մեջ երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»,-նշել է նա և հայտարարել՝ այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։

«Հայտարարությունը, որ Ադրբեջանը վերացնում է դեպի ՀՀ տարանցման սահմանափակումները, պատմական իրադարձություն է: Կարևոր է, որ ՀՀ-ն էլ համապատասխան քայլեր անի»,-ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական