Քաղաքական

Սերժ Սարգսյանը նարդու մակարդակով է շախմատ խաղում. Ալեն Սիմոնյան

Սերժ Սարգսյանը նարդու մակարդակով է շախմատ խաղում. Ալեն Սիմոնյան

«Սերժ Սարգսյանին հարցրեք՝ իսկ ինչու Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել՝ ՀՀ-ի վարչապետի թեկնածու։ Այդ տղային ո՞վ էր ճանաչում»,-ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Դավիթ Համբարձումյանի ձերբակալությանը։ Նրա խոսքով՝ Դ.Համբարձումյանի մասին միակ տեղեկությունը այն էր, որ ցույցի ժամանակ հարձակվել է մարդկանց վրա։ 

«Սերժ Սարգսյանը շախմատիստ է պատկերացնում իրեն, բայց վատ է շախմատ խաղում, նարդու մակարդակով է շախմատ խաղում։ Քաղաքական առումով ու՞մ է պետք Դավիթ Համբարձումյանը»,-նշել է նա  և ի պատասխան լրագրողին՝ բոլոր այն անձինք, որոնք կասկածվում են գողության, սպանության և մնացած քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ, դիմում գրեն «Հանրապետական» կուսակցություն կամ Դաշնակցություն.  «Հետո ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում»,-հավելել է նա։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական