Քաղաքական

«Ես լրտե՞ս եմ, ամո՛թ է». Գառնիկ Դանիելյանը դժգոհել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես լրտե՞ս եմ, ամո՛թ է». Գառնիկ Դանիելյանը դժգոհել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դժգոհել է, որ իրեն արգելել են մտնել N զորամաս՝ ընկերների հիշատակին ծաղիկներ խոնարհելու համար։

Նա նշել է, որ տարիներ շարունակ ինքն այցելել է այդ զորամաս՝ ծաղիկներ խոնարհելու, սակայն, այս տարի արգելել են. «Ամոթ ա, մինչև վերին օղակներ ասել եմ սրա մասին»,- նշել է նա։

«Ի՞նչ է՝ ես լրտես ե՞մ, ինձ չի՞ կարելի մտնել։ Իմ ընկերները, որ ԱՄՆ-ից էին եկել, ՌԴ-ից, պատերազմի մասնակից, իմ պատճառով չէին թողնում մտնել զորամաս՝ ծաղիկներ խոնարհելու»,- դժգոհել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական