Քաղաքական

Հոգևորականներին ծանուցում եք արել, չե՞ն ներկայացել թե՞ շոու էիք ուզում. Վարդանյան

Հոգևորականներին ծանուցում եք արել, չե՞ն ներկայացել թե՞ շոու էիք ուզում. Վարդանյան

«Վեհափառի նկատմամբ մի ձայնագրությամբ քրգործ եք սկսել ու ծաղրում եք եկեղեցու այն հայտարարությունը չի անդրադարձել այդ դրվագին, որ ասում է դա ապօրինի է»,-ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով հոգևորականների ձայնագրությանը։

Նա հավելել է, որ շոու անելով ներխուժում են և հոգևորականներին ուզում են ձերբակալել. «Այդ մարդկանց ծանուցում ներկայացրե՞լ եք։ Միքայել Աջապահյանին ծանուցում ներկայացրե՞լ եք, որ ներկայանա, ու չի եկե՞լ։ Դրա՞ համար եք Վեհարան մտել, թե՞ ուզում էիք այդ շոուն ստանալ»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով․ սրտիկ անելը ՔՊ խմբակցությանը ժողովրդավար չի դարձնում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական