Քաղաքական

Ինձ թվում է՝ կաշառակերության ձեռնարկներ էլ են ունեցել. Տիգրան Ավինյան

Ինձ թվում է՝ կաշառակերության ձեռնարկներ էլ են ունեցել. Տիգրան Ավինյան

«Շարունակում է շանթահարել կաշառակերության մասին խոսող «Մայր Հայաստան» ֆրակցիան։ Կաշառակերության մասին հարցում կարող եք անել, դուք գիտեք՝ ում, ինձ թվում է՝ նրանք նույնիսկ ձեռնարկներ էլ են ունեցել, թե ինչպես զբաղվել կաշառակերությամբ»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Մայր Հայաստան»  խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանին։

«Պարոն Հակոբյան, ես ուզում եմ Ձեր հավատը վերականգնել, իրականում Երևանի քաղաքապետարանի արվող ծրագրերը բազմաթիվ են, և գրեթե մեր խոստացած ծրագրերի 85%-ը շատ ինտենսիվ կերպով իրականացվում է»,-շեշտել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական