Քաղաքական

Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերությունը

Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերությունը

Հոկտեմբերի 23-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերեն, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազը և Սենատի Եվրոպայի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեն Կադեկը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր՝ ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերություններն ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Քննարկվել են առաջիկա անելիքները։

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումները, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանի զարգացման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հաղորդակցությունների կարևոր հանգույցի վերածվելու ներուժի լավագույնս իրացման հարցում։ 

Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»։ 

«Պատիվ ունենալով վերստին հյուրընկալվելու Ֆրանսիական Հանրապետության Սենատում, ժողովրդավարության և իրավունքի գերակայության այս տանը, իմ սրտագին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Ժերար Լարշեին իր ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ֆրանսիական ամուր բարեկամության անկեղծ արտացոլումն է: 

Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար: 

Թող այս բացառիկ հարաբերություները շարունակեն զարգանալ, ի շահ մեր դավանած համընդհանուր արժեքների, ընդհանուր պատմության և անսասան բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերության»: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական