Քաղաքական

Վարչապետը երեկ ձեզ էր ման գալիս՝ պատերով տալու համար. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Վարչապետը երեկ ձեզ էր ման գալիս՝  պատերով տալու համար. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

«Ո՞ւր էիք դուք երեկ։ Հիմա գալիս եք, բարձրագոչ հայտարարություններ, մեղադրանքներ հնչեցնում, հարցեր տալիս։ Վարչապետը ձեզ էր ման գալիս, ճիշտն ասած, որ ձեր հարցերին պատասխանի, էլի ձեզ տար պատերով»,-ասել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ինչպես նախորդ քառօրյայի ժամանակ, այնպես էլ հիմա, գործընկերները 20 րոպե ընդմիջում են վերցնում, խրոխտ հայտարարություններ անում և հեռանում. «Դուք գաղափարապես, քաղաքական իմաստով սնանկ եք, հարգելի գործընկերներ, դուք ասելիք և անելիք այլևս չունեք, և Դաշնակցության անցյալն այլևս հետաքրքիր չէ այս իմաստով»,-ասել է նա և հավելել՝ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում «դաշնակները մշտապես մաս են կազմել ռոբա-սերժական իշխանությունների կառավարմանը»։

«Կաբինետներ եք վերցրել ձեզ համար, գնացել, հանգիստ նստել եք։ Կոռուպցիոն, թալանչի, քաղաքացիներին ունեզրկող իշխանությունների հետ շատ սիրուն, համերաշխ, հավեսով աշխատել եք»,-նշել է պատգամավորը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական