Քաղաքական

ՀՀԿ-ի ամբողջ քաղաքական կարիերան սուտն է. Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀԿ-ի ամբողջ քաղաքական կարիերան սուտն է. Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուզում եմ հասկանալ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ինչքան ուժ և եռանդ պետք է ունենա, որ գա, ստեղից խոսի ստի մասին։ Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի է ասել՝ լոգոն, ղեկավարը, սուտն է. դուք դրա պատճառով եք իշխանություն կորցրել»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցությանը։

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը այնքան է սուտ խոսել, որ ժողովուրդն ասաց՝ «հերիք է՝ մեզ խաբեք». «Էլ չեմ ասում՝ իմպիչմենտ էիք անում՝ 24 հոգի քվեարկեց, 34-ն էլ չկարողացաք։ Դուք ճիշտ եք անում, որ չեք գալիս դահլիճ ու ճիշտ եք անում, որ ամաչում եք»,-ընդգծել է նա։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ նա նշել է. «Հարգելի պատգամավորներ, ես գործի բերումով բոլորիդ ելույթները ուշի ուշով լսում եմ, բայց պետք է ասեմ, որ հպարտանում եմ մեր խմբակցությունով։ 5 տարվա ընթացքում ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել։ Բոլորիդ սրտիկ»,-նշել է ԱԺ նախագահը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական