Քաղաքական

Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով. վարչապետ

Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով. վարչապետ

«Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ոչ թե իմ, այլ իր մտքերի և գործողությունների պատճառով: Իմ միտքն ի՞նչ կապ ունի այդտեղ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր միտքը կարող է օգտագործվել իր դեմ, և ինչպե՞ս կարող է այն օգտագործվել ինչ-որ մեկի դեմ։

«Մի ժամանակ ինձ պաշտոնապես մեղադրում էին հոգեխանգարմունք առաջացնելու մեջ, հիմա էլ կարող է այդպիսի վարկած առաջանալ, որ ես այս ամբիոնից հոգեխանգարում եմ առաջացնում, որ մարդիկ գնան կաշառք վերցնեն»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական