Քաղաքական

Գեղամ Մանուկյանը խոստացել է փոխել անունը, եթե Ռուբինյանը ապացուցի՝ ՀՅԴ-ն դեմ է եղել անկախությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գեղամ Մանուկյանը խոստացել է փոխել անունը, եթե Ռուբինյանը ապացուցի՝ ՀՅԴ-ն դեմ է եղել անկախությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հայտարարել է՝ եթե Ռուբեն Ռուբինյանը ցույց տա երեք կուսակցությունների համատեղ հայտարարությունը, թե իրենք դեմ են եղել Անկախությանը, ինքը պատրաստ է փոխել անունը։ Ի պատասխան Ռուբինյանն ԱԺ ամբիոնից ընթերցել է այն։

«Պարոն Մանուկյան, Աստված վկա, ես չէի ուզում, որովհետև համարում եմ, որ Գեղամ անունը շատ գեղեցիկ է և Ձեզ շատ է սազում, բայց տեսեք աղբյուրը»։

Ռուբինյանը մեջբերել է 1988թ. ՀՅԴ բյուրոյի անդամ Հրայր Մարուխյանի խոսքերը, նաև՝ ավանդական կուսակցությունների հայտարարությունը. « 1988 թվականի աշնանը ՀՅԴ  բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը ասել է՝ ՀՅԴ-ն անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը, սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախություն պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիքն ունի։ Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը՝ տեսնելու դիմացը կանգնած թուրք զինվորներին, Անիի ավերակները։ Բայց Մարուխյանը միայնակ չէր, 1988 սեպտեմբերի 29-ին հայ ավանդական երեք կուսակցությունները՝ ՀՅԴ, ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն  համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, թե Հայաստանի և Ղարաբաղի արի ժողովրդին կոչ են անում, որ խուսափեն ծայրահեղական կեցվածքներից, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կյանքի կարգուկանոնը, նկատի ունենք, որ Քոչարյան Անդրանիկը խաթարում էր մեր հայրենիք ԽՍՀՄ–ի կարգուկանոնը, էլի, «ծանր կորուստների» են ենթարկում մեր երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, ինչպես նաև  հայ ժողովրդի վարքը վնասում էր։ Այ սա է եղել ձեր կողմ կողմ ըլլալով դեմ լինելը»։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական