Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն։ Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենը քննարկման մեջ է «TRIPP rout» ծրագրի շրջանակներում։ Նաև համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ընդգծել է վարչապետը։
Նա այս ծրագրերի իրականացման և կյանքի կոչման համար գլխավոր պայմանը համարել է խաղաղությունը։
«Այժմ աշխատում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու ուղղության վրա»,- շեշտել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ «Առաջիկայում կարող ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ»։ Ըստ նրա, այդ ուղղությամբ աշխատում են վաղուց, և ամեն ինչ արդեն պատրաստ է։