Քաղաքական

Հանրության ներգրավվումն ամրապնդելու է խաղաղությունը․ ՀՀ ԱԽ քարտուղարը՝ հայ-ադրբեջանական կլոր-սեղանի մասնակիցներին

Հանրության ներգրավվումն ամրապնդելու է խաղաղությունը․ ՀՀ ԱԽ քարտուղարը՝ հայ-ադրբեջանական կլոր-սեղանի մասնակիցներին

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավվումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար: Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը: Հանդիպման երկրորդ մասում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական