«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը անդրադարձել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը։
«Վարդան Ղուկասյանի հետ տեղի ունեցածը ունի քաղաքական ենթատեքստ։ Հետագայում անգամ եթե պարզվի, որ կատարել է քրեական հանցագործություն, նրա կալանավորումը և հետապնդումը ունի ենթատեքստ»,-ճեպազրույցում ասել է Արթուր Վանեցյանը և հավելել՝ հաշվի առնելով այն մեղադրանքը, որը ներկայացվել է, այս պահին զերծ կմնա կոնկրետ գնահատական տալուց։
Ըստ նրա՝ վերջին շրջանում կիրառվում են ապօրինի ձերբակալություններ։